Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը հոկտեմբերի 20-ին հայտարարել է, որ հիմնական քաղաքական կուսակցությունների ղեկավարները պայմանավորվել են արտահերթ ընտրություններ անցկացնել 2020-ի ապրիլի 12-ին։
Զաևը արտահերթ ընտրությունների մասին հայտարարել է Եվրամիությանը միանալու բանակցությունների ձախողումից հետո, որ հիասթափության ու զայրույթի պատճառ է դարձել: Դա լուրջ հարված էր Հյուսիսային Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատների առաջնորդին, որ 2017-ին, իշխանության գալով, գլխավոր նպատակ էր հռչակել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելը: 2018-ին Զաևը մեծ քաղաքական ռիսկի դիմեց, փոխելով երկրի անվանումը, որով վերջ դրվեց հարևան Հունաստանի հետ տասնամյակների հակասությանը։ ԵՄ նախագահ Ժան-Կլոդ Յունկերը 28-անդամ ունեցող դաշինքի որոշումը անվանել է «ծանր պատմական սխալ», մինչդեռ ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հորդորել է Ալբանիային և Հյուսիսային Մակեդոնային չհուսահատվել: